Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ինքն ուր էլ գնա, նույն բանն է անելու՝ կապիկություն

Ինքն ուր էլ գնա, նույն բանն է անելու՝ կապիկություն
08.10.2024 | 14:34

Երևի նկատած կլինեք, որ ես կոչեր անելու սիրահար չեմ, բայց բացառություն եմ անում և կոչ եմ անում՝ չդառնալ նիկոլական էժանագին և էժանագույն քարոզչության զոհը և համացանցը չողողել Մոսկվայում հեծանիվ քշելու դրա տեսանյութերով ու նկարներով: Ինքն ուր էլ գնա, նույն բանն է անելու՝ կապիկություն: Հեծանիվ է քշելու, պերաշկի է ուտելու, հետույքն է քորելու և այլն, հույս ունենալով, որ դուք էլ եք նույն բանն անելու՝ դա ամեն անգամ դարձնելով թիվ մեկ քննարկման առարկա: Նույնիսկ, եթե հումոր եք անում, նկարներն ու տեսանյութերը մի տարածեք: Դա հակաքարոզչություն չէ, դա իր ուզածն է:

Արամ Աբաջյան

Ծաղրանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 5025

Մեկնաբանություններ